Լին Թրեյսին երդում է ընդունել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան
Ամերիկացի օրենսդիրների կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսին երդում է ընդունել որպես դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան facebook-ի էջը։
«Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում», – ասվում է գրառման մեջ: