Ճապոնիայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Ճապոնիայի հյուսիսում`Հոկայդո կղզում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Իբուրի բնակավայրի շրջանում, 30 կիլոմետր խորության վրա:
Նախնական տվյալներով`տուժել է առնվազն 4 մարդ: Շինություններին հասցված վնասների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ 74 տուն մնացել է առանց ջրամատակարարման: Կղզում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է: