Գուայդոն Վենեսուելայի նախագահի անունից առաջին հրամանն է ստորագրել
Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն ստորագրել է թիվ 001 փաստաթուղթը, որը թույլ է տալիս երկիր մարդասիրական օգնության առաքումը։ Փաստաթղթի լուսանկարը Գուայդոն հրապարակել է Twitter-ի իր էջում։
Գուայդոյի կարգադրությունում ասվում է, որ ինքը բոլիվարիանյան ազգային ուժերի ղեկավարն է և զինծառայողների տարբեր խմբավորումներին հրամայում է չխոչընդոտել երկիր մարդասիրական օգնության առաքմանը։ Փաստաթղթում ասվում է նաև, որ Վենեսուելայի սահմանները բաց են բոլոր երկրների հետ։