Տավուշի Ծաղկավան համայնքի ղեկավար է դարձել միջնակարգ դպրոցի ուսուցիչը
Տավուշի մարզի (Իջևանի) Ծաղկավան համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է երկու թեկնածու՝ Իսկանդար Մեհրաբյանը և Մարզպետ Մխիթարյանը։ Նրանցից առաջինը հաղթել է քվեների 179։160 բաշխումով։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
456 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 341 մարդ։
Մեհրաբյանը անկուսակցական է, տեղական միջնակարգ դպրոցի ուսուցիչ է։