24 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվն են եղել Ակնաղբյուրում՝ 79,3 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 22,71 տոկոս։