Փոթորկի պատճառով Ինդոնեզիայում ինքնաթիռ է վթարվել
Փոթորկի պատճառով Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով Air Line ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-ը կորցրել է հավասարակշռությունն ու դուրս է եկել թռիչքուղուց: Դեպքը տեղի է ունեցել Պոնտիանակ քաղաքի Բոռնեո կղզու օդանավակայանում: Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, 189 մարդ է եղել: Նրանցից 182-ն ուղևորներ են եղել, 7-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամներ: