ԵԿՄ-ի «վերածննդի» համագումարը. Կետիկյանը կմնա. Նա աջակցել է գեներալ Մանվելի դեմ օպերացիային
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է
աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների
նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և
համագումարի նախապատրաստմամբ:
Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաեւ
ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերեւս միայն
Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ
տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է
իշխանություններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.