Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան
«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների
զարգացում» խորագրով համաժողովի ավարտից հետո ՀՀ տարածքային կառավարման և
զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է նաև մազպետարանների
աշխատակազմի օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին:
«Այս գործընթացը ես նախաձեռնել եմ դեռևս հոկտեմբեր ամսից, մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանսավորումը կատարում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը, մենք մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն են կատարել: Եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվեն»,- ասել է Պապիկյանը:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ սխեման արդեն իսկ
կա, փոքրիկ շտկումներից, կառավարության՝ կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինի մարզպետարանների աշխատակազմերի
օպտիմալացումը:
«Կրճատումները լինելու են հետևյալ սկզբունքով՝ անցկացվելու է մրցույթ, որի արդյունքում ամենալավ աշխատակիցներտը պետք է մնան աշխատելու, որովհետև այս օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետներ»,- հավելել է նախարարը: