Արյունաբանական կենտրոնում տեղի է ունեցել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի պաշտոնական բացումը
Արյունաբանական կենտրոնի և Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միավորվել են: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի է ունեցել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Նախկինում ամեն ինչ կար առանձին-առանձին: Մեկտեղումը, ուժերի միացումը դրական ազդեցություն է ունենում: Այստեղ միլիգրամ առ միլիգրամ հայ երեխան, անկախ նրանից՝ որտեղից է եկել, բուժումը ստանում է: Սրանով է պայմանավորված մեր ոչ հեռու անցյալում 3 տոկոս ապրելիությունը, որ այսօր 70-ը վաղուց անցել է»,- ասաց Աննա Հակոբյանը:
Այսինքն՝ յուրաքանչյուր 10 երեխայից 7-ն առողջանալու հնարավորություն ունի: