Ինքնակամ շինարարության և հողազավթման դեմ պայքարում լինելու ենք խիստ և անզիջում. Էջմիածնի քաղաքապետարան
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացնում է ամենօրյա ուժեղացված հսկողություն: Քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է.
«Ինքնակամ շինարարության և հողազավթման դեմ պայքարում քաղաքապետարանը լինելու է խիստ և անզիջում՝ ընդհուպ մինչև ապօրինի շինության քանդում: Վստահեցնում ենք, որ որևէ քաղաքացու նկատմամբ չի դրսևորելու անձնավորված վերաբերմունք, բոլոր գործընթացներն իրականացվելու են համապատասխան օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ելնելով վերոգրյալից՝ Էջմիածնի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ ապօրինի հողազավթումից կամ ապօրինի շինարարությունից՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար»: