Ոստիկանները թմրամոլի են բերման ենթարկել (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական
շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության
Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 28-ին` ժամը 23-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Արագածավան-Արմավիր ավտոճանապարհից իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Թալինի բաժին բերման են թարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 5 պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և հիշյալ զանգվածով լի ապակե գլանակ:
Գաբրիելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իրենն է, պահում է օգտագործելու համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հետաքննությունը շարունկավում է: