Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: