Այս տարի Կոմիտասի 150-ամյակի հետ կապված որոշել ենք համերգներ տալ ծերանոցներում, մանկատներում. Տիգրան Հեքեքյան
«Այս տարի Կոմիտասի 150 ամյակի հետ կապված մենք որոշել ենք համերգներ տալ ծերանոցներում, մանկատներում և այլ հաստատություններում»,- ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում:
Տիգրան Հեքեքյանը նշեց, որ նրանք համերգ են տալիս իրենց ունեցածի չափ: Նա նշեց, որ թանգարաններ չենք այցելում, դասական երաժշտություն չենք ունկնդրում, բայց մարդկանց պարտադրում ենք, որ գնան լսեն:
«Այսօրվա մանկապարտեզներում մեծացող երեխան հազիվ թե սերիալներ կամ էժանագին հումորներ անող քաղաքացի դառնա: Մենք մեր տանը տապակվում ենք մեր յուղի մեջ, մենք պիտի դուրս գանք: Մեզ չգիտեն՝ Կոմիտասին, Թումանյանին: Ես առաջարկ եմ արել, որ աշխարհի հավաքական երգչախմբի բերեինք և Կոմիտասից կտորներ կատարեին, բայց առաջարկս մնաց անպատասխան»:
Նա ասաց, որ մենք պետք է կարողանանք լավ օգտագործել Հայաստանը աշխարհին ներկայացնելու մեր ռեսուրսները: