Թափուր պաշտոնի կռիվ. ՊՆ-ում պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքները կասկածի տակ են դնում
«Ժամանակ»թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի շուրջ կռիվ է հասունանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսեսյանը 2019 թվականի հունվարի 25-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով՝ դատարանը ստիպի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթը ճանաչել անվավեր:
Ըստ էության, ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, և անցած թեկնածուի հաղթանակը կասկածի տակ են դնում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: