Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կասեցնել տնօրենի լիազորությունները (ուղիղ)
Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Հունվարի 26-ին նրանք ակցիա էին անցկացրել Կենդանաբանական այգու մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջել էին ժամանակավորապես կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։
Նրանք նաև պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:
Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիաները սկսվել են դեռևս մեկ ամիս առաջ, երբ կենդանաբանական այգու մի քանի տեսակի կենդանիներ անկեցին։