ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին:
Մասնավորապես՝ աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն: Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ: ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում:
Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել: Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը: Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է: Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է:
Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց: Նրանք անձեռնմխելի են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: