Starbucks-ի նախկին ղեկավարը «լրջորեն մտածում է» նախագահական ընտրություններում պայքարի մեջ մտնելու մասին
Սուրճի հայտնի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը հայտարարել է, թե լրջորեն մտածում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու և պայքարելու մասին՝ հայտնում է BBC News-ը։
Շուլցը, որ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռացել է անցյալ տարի, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020թ․ ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու։
CBS-ին տված իր հարցազրույցում Շուլցն ասել է, թե «ամբողջ կյանքում դեմոկրատ է եղել», թեեւ քննադատել է թե՛ հանրապետականներին, թե՛ դեմոկրատներին։
Նրա կարծիքով, գործող նախագահը այդ պաշտոնում լինելու համար համապատասխան որակավորում չունի, իսկ երկու կուսակցությունները չեն անում այն, ինչ անհրաժեշտ է ամերիկյան ժողովրդին և ամեն աստծու օր զբաղված են «վրեժխնդրության քաղաքականությամբ։