Մենք նպատահարմար չենք համարել Արթուր Գրիգորյանի պաշտոնավարումը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առնչություն չունի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելու հետ։ Այս մասին այսօր, հունվարի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ինքն ընդամենը կառավարության դիրքորոշումն է փոխանցել։
«Մենք նպատահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն պաշտոնին, որին ինքը նշանակված է»,– ասաց Ավինյանը։
Նա կարծիք հայտնեց, որ թյուրընկալում կա վարչական պաշտոնների վերաբերյալ. «Դա մի պաշտոն է, որը պահանջում է այդ ոլորտում փորձ, և այդ շրջանակը քաղաքական չէ։ Վարչական պաշտոնում անկողմնակալություն է պահանջվում, որպեսզի լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգաս»,–ամփոփեց նա։
Նշենք, որ ըստ համացանցում շրջանառվող լուրերի, Արթուրը Գրիգորյանը աշխատանքից ազատվել է Ամուլսարի շուրջ Տիգրան Ավինյանի հետ ունեցած տարաձայնության պատճառով. նա պայքարել է, որ Ամուլսարը հանքավայր չդառնա։