1,09 մլրդ դոլար. «Ակվամեն»-ը դարձել է պատմության մեջ ամենաշահութաբեր DC ֆիլմը
Ստորջրյա աշխարհում տեղի ունեցող աներևակայելի զարգացումների մասին պատմող
«Ակվամեն» ֆանտաստիկ ֆիլմը դարձել է DC կոմիքսների հիման վրա նկարահանված
ֆիլմերից ամենաշահութաբերը, գրում է Deadline-ը:
Հայտնի է, որ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,09 մլրդ դոլար՝ առաջ անցնելով 1,084 մլրդ դոլար հավաքած «Սև ասպետը. Լեգենդի վերածնունդ» ֆիլմից:
Նշվում է, որ ստորջրյա աշխարհում ծավալվող հետաքրքիր իրադարձությունների մասին
ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Մամոան, Ամբեր Հըրդը, Նիկոլ Քիդմանը, Ուիլյամ Դեֆոն, Պատրիկ Ուիլսոնը: