Տաքսիստներն օդանավակայանի արգելափակոցն անցնելու համար 30 հազար դրամ են վերցնում՝ որպես երկրի մուտքի վճար. զբոսավարներ
«Տաքսիստներ կան, որ օդանավակայանի արգելափակոցին են մոտենում, ասում են՝ սա Հայաստանի մուտքի գումարն է՝ 30 հազար դրամ, պետք է վճարեք»,- ասում է զբոսավար Սամվել Գասարջյանը: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Վերջինս պատմում է, որ 3-4 ամիս առաջ շուրջ 20 հոգուց բաղկացած խումբ էր դիմավորել: Խումբը 30-40 րոպե սպասել էր ևս 2 հոգու, հետո զանգել էին գրասենյակ, որ տեղեկանային՝ արդյոք այդ երկու հոգին ժամանել են, թե նրանց այցը հետաձգվել է: Պարզվել էր, որ նրանք արդեն հյուրանոցում էին, և տաքսու վարորդն օդանավակայանի արգելափակոցն անցնելու ժամանակ նրանցից 30 հազար դրամ էր վերցրել՝ իբրև Հայաստան մուտք գործելու վճար:
Սամվելը զբոսավար է աշխատում ավելի քան 2 տարի, սակայն վերջին ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ներսում տիրող իրավիճակով անհանգստացած է: Խնդիրը ժամանման սրահում հավաքվող տաքսու վարորդներն են, որոնք, ըստ նրա, ոչ միայն հաճախ վեճեր, անախորժություններ են ստեղծում զբոսավարների հետ, այլև սկսել են զբոսաշրջիկ «փախցնել»:
Սամվելի փոխանցմամբ՝ այս ամիսներին վիճակը հատկապես սրված է լինում Դուբայի և Շարժայի չվերթներրի ժամանակ, որոնցով հիմնականում գալիս են հնդիկներն ու ֆիլիպինցիները: Ի տարբերություն ռուս զբոսաշրջիկների՝ վերջիններս տեղեկացված չեն անհատական տաքսիների գնային սանդղակից, ինչի պատճառով էլ հաճախ հայտնվում են անբարեխիղճ վարորդների ծուղակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: