Տեսանյութ «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակության ու կողոպուտի դեպքերից(տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանները բացահայտել են «Varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները:
Ոստիկանները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը:
Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: