Արմեն Սարգսյանն անհատապես հրավիրվել է մասնակցելու Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ: Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին եւ տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:
Նախագահ Սարգսյանը ողջունում է, որ այս տարի Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու է մեծ պատվիրակությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը Դավոսում մասնակցելու է միջազգային տնտեսական համաժողովին: