Պատճառն անձնական է, ներքին տարաձայնություններ չեն եղել․ Լիլիթ Մակունցը՝ Վահագն Գրիգորյանի՝ մանդատից հրաժարվելու մասին
ԱԺ «Իմ քայը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ցանկանում մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե պատճառն անձնական է։
«Պատճառներն ինքը կհրապարակի, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենից իմանաք, քանի որ անձնական է»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է խմբակցության ներսում տարաձայնությունների արդյունք է մանդատից հրաժարվելը, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ ««Ներքին տարաձայնություններ բոլորովին չկային, կար ուղղակի աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հարցը»։
Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը և հարցին, թե սա քննություն չէ «Իմ քայլը» դաշինքի համար, նշեց, որ ամեն քվեարկություն իրենք պատասխանատու են համարում։
«Հերթական պատասխանատու քվեարկություններից մեկն է, որևէ քվեարկություն չեմ համարում պակաս կարևոր»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։