Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու
Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իգոր Սմեշկոն հայտարարել է մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
«Սկսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները և պատրաստվում եմ գրանցվել որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու»,- Facebook-ում գրել է Սմեշկոն:
Վերլուծության և կանխատեսման ինստիտուտի սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքներով` Ուկրաինայի նախագահ դառնալու մեծ շանսեր ունեն երկրի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին և ընդդիմադիր պատգամավոր Յուրի Բոյկոն: