Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել Արմավիրի ԲԿ (տեսանյութ)
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այց է
կատարել Արմավիրի ԲԿ՝ տեսնելու համար, թե ինչպես են մարզային բժշկական
կենտրոններն աշխատում հանգստյան օրերին, ծանոթանալու հիվանդացության
մակարդակին։ Նա հանդիպել է բուժանձնակազմի հետ։ Սա նախարարի երկրորդ այցն է
Արմավիրի ԲԿ։