Վրաստանում «խոզագրիպից» մահացածների թիվը հասել է 15-ի
Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսում մահացել է 15 մարդ, հայտնել է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Լաբորատոր հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, Վրաստանում H1N1 վիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 15 մարդ», - հայտարարել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ մահացածների թվում 22-ից մինչև 45 տարեկան քաղաքացիներ են: Նրանցից երկուսը մահացել են նախօրեին՝ 24 տարեկան մի երիտասարդ մահացել է Քութայիսում, 63-ամյա մի տղամարդ՝ Բաթումում: