Հայ տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: 1993թ.-ին ծնված տղամարդը օրենքով սահմանված կարգով դիմել է ոստիկանության անձնագրային բաժին ու ստացել Դ. Գ. կնոջ անունով անձնագիր:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ քաղաքացուն տրվել է ՀՀ անձնագիր:
«Օրենքով սահմանված կարգով քաղաքացին անձնագրային ծառայություն է ներկայացրել անվանափոխության մասին փաստաթուղթ, որի հիման վրա տրվել է»,- նշեցին ոստիկանությունից:
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը, հայտնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Արդարադատության նախարարության Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունը բավարարել է երկու տրանսգենդեր անձանց անվանափոխության դիմումն՝ առանց տրանսգենդեր լիենելու մասին փաստող հոգեբանական եզրակացության, որն այլևս պարտադիր չէ անվանափոխության համար։
Նախկինում տրանսգենդեր անձանց անվանափոխության համար պահանջում էր տրանսգենդեր համարվելու մասին հոգեբանական եզրակացությունը, ինչպես նաև տրանգենդեր անձին ճանաչող 3 մարդու վկայություն։ Այս պահանջները, ՀԿ հրապարակման համաձայն, հանվել են: