Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա...

ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով. փաստաբանական խումբ

Հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը: Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել որ, Սամվել Մայրապետյանը անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը և այդ ընթացքում նրա պաշտպանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:

ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլ արել է դա իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինք, պաշտպանական թիմը պահպանելով էթիկայի բոլոր կանոնները նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:

Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը) 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք է կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է, և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված: Հասկանալի չէ նաև, թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում: Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձերբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ: Դա ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատախան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ <<պատշաճ ջանասիրության>> կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։

Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս: Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ: Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները, այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»:

դիտվել է 679 անգամ
Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan