«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման առնչությամբ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր
«Դիլիջան» ազգային պարկում ծառերի հատման առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» Facebook-ի էջը տարածել է մի տեսանյութ, ըստ որի, «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր:
Հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն, որ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում հատվել են 15 տարբեր տեսակի ու տրամագծի թաց կանգուն ծառեր:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:
Նախապատրաստվում են նյութեր»,– ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։