Երևանի բնակարաններից մեկում 31-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
Երևանի բնակարաններից մեկում 31-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հունվարի 4-ին, ժամը 17:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և փակվել բնակարանում (ներսում 1.5 և 2.5 տարեկան երեխաներ կան):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հայտնաբերել ոչ ադեկվատ վիճակում գտնվող Մ. Ս.-ին (ծնված 1986 թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան աջակցություն: