Լոռիում մեքենան բախվել է հաստաբուն ծառին. ՍՊԸ հիմնադիրն ու «Աշտարակ կաթ»-ի աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց
Լոռու մարզում, ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ.-ն իր վարած ВАЗ 21101 մակնիշի 35 ZV 099 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի ծառին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւոր 51-ամյա Անդրանիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Վահագն Մ.-ն աշխատում է «Սան Սեկտոր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, իսկ վիրավոր Անդրանիկ Խ.-ն՝ «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ում։