Ուկրաինայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը
Դեկտեմբերի 31-ին Ուկրաինայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Ինչպես նշում է ria.ru-ն, դրան զուգահեռ մեկնարկել են նաև նախագահի պաշտոնի թեկնածուների առաջադրման ու համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու, դրանք գրանցելու գործընթացները:
Աղբյուրը նկատում է, որ ընտրապայքարի առաջատարը հավանաբար կլինի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, որն ավելի վաղ հայտարարել էր առաջադրվելու որոշման մասին: Մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռևս չի խոսել որպես թեկնածու առաջադրվելու մասին:
Փորձագետների կարծիքով՝ Պորոշենկոյի վարած քաղաքականությունից դժգոհ ուկրաինացիների դժգոհությունը շարունակում է աճել, ինչը, մասնակցության դեպքում, լուրջ խոչընդոտ է նրա հաղթանակի համար: