Արագ շախմատի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը:
12 հնարավորից վաստակելով 10 միավոր՝ արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճել է դասական շախմատի աշխարհի չեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Ցզյու Վենցզյունը:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Վենցզյունը դարձել էր կանանց աշխարհի չեմպիոն, իսկ նոյեմբեր ամսին նոկաուտ համակարգով անցկացված աշխարհի առաջնությունում պահպանել էր տիտղոսը: