Ճապոնիայում 1,8 մլն դոլարով վաճառվել է ամենաթանկարժեք կենդանի ձուկը
Ճապոնիայում վաճառվել է ամենաթանկարժեք կենդանի ձուկը: Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Կոի Կարպ տեսակի կարմիր-սպիտակ ձուկը վաճառվել է 203 մլն իենով (1.8 մլն դոլար)՝ գերազանցելով նախորդ ռեկորդը:
101 սմ երկարություն ունեցող ռեկորդակիր ձուկը գնել է ճապոնացի կոլեկցիոները Հիրոշիմայի ձկան շուկայում գնորդների միջև տեղի ունեցած թեժ մրցակցության արդյունքում:
Այս ձուկն արդեն իսկ հասցրել էր աչքի ընկնել նախորդ տարի՝ առաջին մրցանակին արժանանալով մեծ ճանաչում ունեցող ձկների ճապոնական ցուցադրության ժամանակ: Այժմ տարբեր կոլեկցիոներներ ողջ աշխարհից շտապում են Ճապոնիա՝ տեսնելու ռեկորդային գնով վաճառված գեղեցիկ ձուկը:
Ճապոնիային է պատկանում նաև սատկած ձկան վաճառքի ռեկորդը. 222 կգ կշռող կապույտ թունան աճուրդով վաճառվել է 155 մլն իենով (1,4 մլն դոլար):