ԿԲ-ն ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում
ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թ. հունվարի 14-ից մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը այստեղ: