Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանները՝ ըստ Forbes-ի
Forbes-ի փորձագետները կազմել են Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանների վարկանիշը. առաջին տեղն զբաղեցրել է Մեթյու Մաքքոնահին: Դերասանին վճարված 1 դոլարից «Մութ աշտարակ» ֆիլմում դերի համար կինոնկարի ստեղծողները ստացել են միայն մեկ դոլար և մեկ ցենտ:
Նրան հաջորդում են Քրիստիան Բեյլը («Իշխանություն» ֆիլմում նրա հոնորարը յուրաքանչյուր դոլարից փոխհատուցվել է միայն 50 ցենտով) և Մեթ Դեյմոնը («Դեդփուլ 2»-ում նրա դերի համար յուրաքանչյուր դոլարը ստեղծողներին բերել է երեք դոլար և յոթ ցենտ):
Ամենից ավելի մեծ փոխհատուցում ապահոված դերասաններն են դարձել «Վրիժառուների» աստղերը՝ Ջերեմի Ռենները և Մարկ Ռուֆալոն (նրանց վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց պրոդյուսերները ստացել են 82 դոլար ու 70 ցենտ և 80 դոլար ու 20 ցենտ՝ համապատասխանաբար):