Հափշտակել են քաղաքացու պայուսակը, որում եղել է վերջինիս ID քարտը (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու նույնականացման քարտը առերևույթ հափշտակած անձի ինքնությունը։
2018թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ համակարգչային խանութի հարևանությամբ գտնվող քարե պատնեշի վրա դրված պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս նույնականացման քարտը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: