ՊՍԺ-ն Նեյմարի պահանջները բավարարելու համար կդիմի Ռեալին
ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Փարիզյան ակումբն այդպես ցանկանում է բավարարել հարձակվող Նեյմարի պահանջները կապված թիմի կազմի հետ: Նշենք, որ Կասեմիրոն և Նեյմարը միասին ելույթ են ունենում Բրազիլիայի ընտրանու կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կասեմիրոն հետաքրքրել է «Չելսիին»:
Հավելենք, որ Կասեմիրոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: