Ինչպիսին կլինի NASA-ի տիեզերագնացների ճաշացանկը՝ սուրբծննդյան գիշերը
NASA-ի ներկայացուցիչ Դանիել Հոուտը պատմել է կաթոլիկների Սուրբ ծննդին ինչ ճաշացանկ կունենա Միջազգային տիեզերակայանի անձնակազմը։ Известия-ի փոխանցմամբ՝ նա նշել, որ սուրբծննդյան ընթրիք բաղկացած կլինի ապխտած հնդկահավից, կանաչ սիսեռ սնկով կամ կարտոֆիլով:
Դրա հետ մեկտեղ տիեզերագնացներին սպասում են մակարոն և պանիր, կարտոֆիլ և եգիպտացորեն՝ պանրի սոուսով: Իսկ որպես աղանդերի կմատուցվի շաքարային գլազուրով բատատա, ելակ և թխվածքաբլիթ։
«Մենք տեղեկություններ չունենք, թե արդյոք անձնակազմի անդամները միմյանց նվերներ կտան, թե ոչ»,- ասել է NASA-ի ներկայացուցիչը։