Քեյթ Միդլթոնը գնումներ է կատարել խանութից, որտեղ զեղչեր են գործում
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, զարմացրել է The Range խանութի աշխատակիցներին և գնորդներին, որտեղ զեղչեր են գորոծում: Դքսուհին այնտեղից սուրբծննդյան կապակցությամբ նվերներ է գնել, հաղորդում է The Sun-ը:
Նրան ուղեկցել են ավագ երեխաները`արքայազն Ջորջը և արքայադուստր Շարլոտը: Նշվում է, որ Քեյթը մի ամբողջ զամբյուղ նկարներ, մանկական գրքեր և նկարչական պարագաներ է հավաքել, իսկ հետո հերթ կանգնել դրամարկղի մոտ:
Գնորդուհիներից մեկի խոսքով՝ մի քանի անգամ կնոջը զննելուց հետո է համոզվել, որ նա դքսուհին է:
Նրա խոսքով՝ սելֆի անելու խնդրանքը Քեյթը նրբանկատորեն մերժել է՝ ասելով, որ ընդամենը սուրբծննդյան գնումների է եկել: