Ավստրալիայում հսկայական ծովային անհայտ կենդանի են գտել
Արևմտյան Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Թրևիս Փաուերը լողափին տասնյակ շոշափուկներով և հսկայական բերանով արտասովոր ծովային կենդանու է հանդիպել, հաղորդում է Daily Express-ը:
Տղամարդը խոստովանել է, որ չի կարողացել հասկանալ, թե ինչ կենդանի է դա և նրան տվել է գիտնականներին:
«Սկզբում ինձ թվաց, որ այդ կենդանին կարող է մեռած կամ թունավոր լինել, քանի որ այն չէր շարժվում և յուրահատուկ գույն ուներ», – պատմել է Փաուերը:
Ծովային կենդաբանները կարծում են, որ կենդանին ակտինիա է: Նրան դեռ պետք է պարզեն, թե որ տեսակին է այն պատկանում: