Ճապոնիայի միապետի ծննդյան 85-ամյակին ներկա են եղել ռեկորդային թվով հյուրեր
Ճապոնիայի միապետ Ակիհիտոն այսօր տոնում է ծննդյան 85-ամյակը: Այս իրադարձության առիթով Տոկիոյի թագավորական պալատում մեծ տոնակատարություն է, որին մասնակցում է ավելի քան 57 հազար մարդ:
Հյուրերի նման թիվը ռեկորդային է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ միապետն արդեն երեք անգամ շրջել է պալատի մոտ հավաքված հանրության մեջ: Նա իր կնոջ և թագավորական ընտանիքի անդամների հետ կանգնել է պալատի ապակե պատշգամբում և ողջունել է ներկաներին:
Ակիհիտոն ի սրտե շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ մաղթանքների համար: