Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի գործով դատարանի որոշումը, Դատախազությունը կարծում է՝ այն հիմնավոր չէ և վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։