Լոռու մարզում գազի արտահոսքից 4 մարդ թունավորվել է
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն: