Արցախում ականի պայթյունի հետևանքով զինվորականների վիրավորվելու հանգամանքները պարզվում են. ՔԿ
Արցախում շաբաթ օրը տեղի ունեցած դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով երրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։