«ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. կասեցվել է ընկերության արտադրական առանձին գործառույթը
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:
Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: