Հայ վոլեյբոլիստները 4 պարտությամբ ավարտեցին ելույթը Երեւանում անցկացվող Արեւելյան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
Հայաստանի հավաքականը 4 պարտությամբ ավարտեց ելույթը Երեւանում շարունակվող վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում:
Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում անցկացվող մրցաշարի չորրորդ խաղում հայ վոլեյբոլիստները 1:3 հաշվով պարտվեցին Լիտվայի թիմին: Առաջին ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականը նախորդ 3 խաղերում պարտվել էր Լատվիային (0:3), Ռուսաստանին (0:3) ու Բելառուսին (0:3):
Հիշեցնենք, որ երկրորդ ենթախմբում են Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականները: Դեկտեմբերի 17-ին կանցկացվեն խմբային փուլի վերջին խաղային օրվա հանդիպումները, իսկ հաջորդ օրը կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը: