Կանադուհին կատվին սխալմամբ փոստով մեկ այլ քաղաք է ուղարկել
Կանադայի բնակչուհի Ջեքի Լեյքը սխալմամբ փոստով ուղարկել է իր կատվին Նոր Շոտլանդիայից Մոնրեալ, այս մասին հաղորդում է RT հեռուստաալիքը:
Բանն այն է, որ ծանրոցն ուղարկելիս կինը չի նկատել, թե ինչպես է Բալու անունով իր կատուն սողոսկել տուփի մեջ և հենց այդպես էլ ուղարկել է ծանրոցը փոստով: Կարճ ժամանակ անց Լեյքը նկատել է, որ Բալուն անհետացել է ու սկսել փնտրել նրան, սակայն՝ ապարդյուն:
Ավելի ուշ կնոջը զանգահարել են փոստային ծառայությունից ու հարցրել, թե արդյոք նա փոստով կատու չի ուղարկել: Պարզվում է՝ բեռնատարի վարորդը, որը փոխադրում էր ծանրոցները, պատահմամբ իր մեքենայի մեջ նկատել է կատվին, որը դուրս էր եկել ծանրոցի տուփի միջից:
Աղյուրը նշում է, որ այժմ կենդանին վերադերձել է տուն: