Երևան-Աբովյան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա վիրավոր
Դեկտեմբերի 13-ին, ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Մեծ անիվ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԼԱԴԱ ՎԱԶ 2104» ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Գ., 1961 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով առաջացել գազի արտահոսք:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասախան օգնություն: