Ստրասբուրգի կենտրոնում կրակոցներ են հնչել. կա զոհ և ծանր վիրավորներ (տեսանյութ)
Ստրասբուրգի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է BBC-ն, կրակոցների հետեւանքով վիրավորվել է երկու մարդ։ Հայտնում են մեկ զոհի մասին, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա։ SkyNews-ը հայտնել է երեք ծանր վիրավորների մասին։ Կրակոցները հնչել են քաղաքի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնավաճառից։
Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել են տարածքը, կանգնեցրել տրամվայները։